Կետադրութիւնը բաժանուած է  հետեւեալ խումբերի 

 
1 - Տրոհութեան  նշաններ ։     signes de fractionnement, séparation

                    - վերջակէտ          ։              point final

                    - միջնակէտ         .             point virgule

                    - ստորակէտ        ,             virgule

                     - բութ              ՝              deux-points       

   2 - Առոգանութեան նշաններ։    signes d'intonation, prononciation.

                        -  շեշտ                    ՛      accent tonique

     
          - հարցական կամ պարոյկ     ՞      point d’interrogation

            - բացականջական կամ երկար    ՜   point d’exclamation  

   3 - Բացահայտութեան  նշաններ։     signes d'apposition: 

                 - չակերտ          « »  կամ   “ ”      guillemets

                - անջատման նշան        -           trait de séparation

                - միյության նշան         ~          trait d’union 

               - ընթհատման    նշան     ֊          césure   

               - փակագծեր               (  )       parenthèses

               - ապաթարց                        apostrophe 

               - հակառակ  ապաթարց   ՙ        apostrophe inversée

               - համառօտագրություն     ՟       L’abréviation 

               - կախման    կէտ        …        points de suspension 

              
- բազմակէտ     .........          points de suite

                       
 

    

                         
                 
Թափօրի երդարանը դեպի Մայր Եկեղեցի 
                                 Procession vers la Cathédrale


        Հայկական կետադրութիւնը և Տառաշարեր


 

 

 

                                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



 




Մեսրոբեան Հայ գրութիւնը առաջին օրէն ունեցեր է իր կետադրութեան նշանները՝ որոնք եին Միջնակէտ, Վերջակէտ, Երկար, Շեշտ, Ստորակէտ եւ Համառօտագիր։ Անոնք գլխուորապես մատենագրութեան ժամանակ գործածուած են երբ Մեսրոպեան Դպիրները գրել սկսան Ավետարան (Evangile), Մատեան Ողբերգութեան (Livre de prières), Ճաշոց (Lectionnaire), Շարական (Hymnaire), Սաղմոսներ (Psaumes)։ Այդ հիմնական կետադրութիւնը պետք էր Ճաշոց կարդացողին որ կետադրութեան հետեւելով բարցրաձայն կարդար գրուածքը եւ բերեր շունչ մը նախադասութիւններին։

 Դժբախտափար մենք այսօր չ՛ունինք ոչ մեկ մատենագրական աշխատանքներ այդ վաղեմի ժամանակաշրջանի. մեզ հասեր են 11րդ մրնչեւ 16 րդ դարերի Կիլիկիայի ժամանակաշրջանի աշխատանքներ որոնց մատենագրութիւնը կը դադրի երբ տպագիր առաջին հայկական գրքերը լույս կը տեսնան Վենետիկեան Հայկական տպարանի (1512թ)։ Վենետիկ է որ Հակոբ Մեղեպարտ ը սկսեց տպել առաջին “Ուրբաթագիրքերը որոնք եին Աղօթքագիրք, օրացոյց, գուշակութեան ... գիրք։
Հայ տպարանները շատացան։ Նախ Պօլիս, Վենետիկ, Իսդամպուլ, Հռոմա եւ շուտով Ամսդերտամ, Մասիլիայ, Լիվուրնա, Վենետիկ  Սուրբ Ղազառ կղզի Մխրդար Սեպասդյացու Մխիդարեան Ճեմարանը։
Եղան Հայ լեզուի զարթունքի տարիները. մինջեւ 20 րդ դարի սկիսբը....

Ճիշտ է որ նկարազարթողների եւ Մատենագիրների աշխատանքը գլխաւորապէս ձեւաւոր եւ գեղեցիկ գրելն էր որտեղ կետադրական նշանները մեծ արժեք չ՚ունէին ( տեղ կը գրաւեին այնտեղ որտեղ տեղը գիչ էր) եւ չ՚ունեին այն արժեքը որ այսօր ունեն մեր ժամանակակից տպագրութեան մէջ։

Մեզ բոլորիս պարզ է որ մնացած կետադրական նշանները, Բութը, Պարոյկը,  Չակերտը, Բաժանման գիծը, Միութեան նշանը, Ընդհատման նշանը, Փակագիծերը, Ապաթարցը, Հակարակ ապաթարցը, Կախման կէտեր, Բազմակէտեր, մտան գործածութեան մէջ լեզուի գործածութեան տարբեր ժամանակների տպագրութեան հետ միատեղ։


 Ձեր տեղեկութեան համար պետք է ըսել որ նշանագրութեան համար Հայկական տառերը կը գրաւեն 0x0530 մրնչեւ 0x058F Unicode ի շարքը։
Համակարգիչ գործածողներին համար Unicode ի Հայկական կետադրութիւնը որը օրինակեցուած է առ այժմ կը տեսնանք ստեղնաշարի մանրատառ հարթակի վրայ - Համապատասխան Unicode Standard version 6.0 - 2010 ին։


Ինչ՞ տառաշարեր մեզ համար։

Տառաշարը կազմն է շարուած տառերի, որոշ կարք կանոնով հատուկ մէկ լեզուի համար. ուրեմն անհատապես այդ լեզուին, լեզուն համակարգիչով գրելու,կադալու կամ ուղղելու համար։  

                         

Տառաշարը նկարագրուած է որպէս ցանկ որը ունի 16x16 խցիկներ կամ 256 խցիկ այսինքն հնարաւորութիւն տեղաւորելու 256 տառ։ Այն ժամանակ համակարգիչները աւելի պարզ եին եւ այդ ցանկը բաւական կը համարուէր։ Ցանկը կը բաժնուի երեք մասերի։
Առաջին խցիկները (0 – 30) անմատչելի են որուհետեւ տրամադրուած են համակարգիչին այս պատճարոկ նկարի վրայ չ՛կան։ 32 – 127 խցիկները հատկացուած են անգլիական (Լադին) այբուբենին, կետադրութիւնների, հանրահաշուական նշանների եւ ուրիշ նշաններ ամենօրեայ գործածութեան։ Մնացած խցիկները 128 -256, սեւ գծի աջ կողմը, ազատ են եւ գործածուած են ըստ լեզուին տարբեր ձեւով կամ լադին տառերով շեշտուած կամ կետադրուած, կետադրութիւններով լրացուցիչ կամ պարզապես նոր լեզուին իր անհատական տառաշարով (այբբուբենով)։  

     

Ահա ինչպես լույս եկան Codepage ները (Նշանացանկ) բազմաթիւ լեզուների որոնք գրանցուել էն  եւ վերջը դարձան օրինական Codepage ներ որոնք ներարուեցին համակարգիչի Գործուն Կենդրոնի եւ ծրագիրների մէջ։

Բայց այս բախտը չ՛վիճակուեց բոլոր լեզուներին որոնք մնացին, իրենց երկրի Ղեկաւարների կարճատեսութեան կամ կամազուրկութեան պատճարով արանց անձնական Codepage ի։
Այս է վիճակը այսօր մեր Հայկական լեզուի։
 

               

Այս մօռացկոտութիւնը շրջանցելու համար, եւ փոքրաքոյն աշխատանքի կողմնակից, Հայաստանը պարզապէս փոխ առաւ Ռուսական Codepage ը եւ ռուսական տառերի փոխարէն տեղաւորեց Հայկական տառերը։ Կատարեցին ճնգրիտ նոյնը ինչ որ ըրած էր ԱՄՆ ի Հայութիւնը։ Բայց ինչ որ ԱՄՆ ի հայութիւնը ըրաւ (դիւրացնելու համար համակարգիչի գործածութիւնը հայերէն գրելու) Հայաստանի ըրածի հէտ վայել՞ է արդյոք, Ինգնիշխան երկիր մը որը առանց մտածելու, իրէն կը դնէ խնամակալութեան տակ որմէ կ՛ուզեր ազատիլ։ Եթէ այս ընտրութիւնը կարելի է տեղական գործածութեան համար է Հայաստանի մէջ քանի որ գրել ձեւափոխուած տառասեղանով կարդալ կարելի է միայն այն անձանց որոնք պիտի գործածեն նոյն տառաշարը գիրը կարթալու համար։ Հարցը աւելի բարդ է երբ նոյն կիրիլեան տառաշարի գործածութեան շրջանի մէջ բոլոր գործածողները չ՛ունին ոչ ստեղնաշարերը եւ ոչ ալ ցեւափոխուած տառաշարերը։     

        

Ահա ինչու մնացած մարդիկ, ոչ կիրիլեան լեզուներ գործածողները տարբեր Codepage ներով կաշխատին եւ ահա ինչու համար մենք բոլորուին անկարող ենք գործել հայաստանի կազմած լեզուեկան միջոցներով եթէ մեր մեքենաները չ՛ցեւափոխեն Ռուսական Codepage ին։
Պետք է աւելցնել որ մեր համակարգիչները չէն համակրեր այս փոփոխութիւնը եւ աւելին անոնք պատրաստուած են գործելու համար 102 ստեղնանի ստեղնաշարերով եւ ոչ թէ ինչպես Հայաաստանի մէջ գործածուող 101 ստեղնանի է ուրեմն տարբեր տառերի տեղաւորուածքով։
Ահաւոր մեծ սխալ մեր լեզուի համար որը պետք ունի 102 ստեղնանի ստեղնաշարերի որպեսզի հարմար ըլլայ համաշխարհային կերպով մեր բոլոր սփիւրքի եւ Հայաստանի Հայութեան։


Երկար ժամանակ ես դիմեցի որ Հայաստանը մեր Հայութեան համար կազմէ մեզ հարմար Codepage որպեազի բոլորս կարենանք գրել եւ նամակագրել վերջնականապէս մեկ ըդհանուր եւ բոլորին միակ եւ նման ձեւով. դիւրին եւ հասկանելի մեր բոլորին։ Այս առաջարկութիւնները մնացին անպատասխան։
Ես նման ձեւով գործեցի այստեղ նշուած բառարանը պատրաստելու համար. ձեւափոխուած տառասեղանով մը որպեսզի գրեմ բառարանը Ֆրանսերէնէ-Հայերէն երբ թէր չ՛ունեինք Unicode ը։ Այդ եղաւ չարագոյն միջոց մը որ միայն բառարանը կազմելու համար գործածեցի... 


Ամենայն դեպս կը շարունակեմ հաստատել որ այս
միակ եւ ընդհանուր Հայկական Codepage ը թէր չ՛ունինք՜։    

   

Այլ եւս Համակարգիչները բարելաւել են, մեքենաները աւելի հզօր են, հիշողութիւնները ծաւալուեր են, ծրագիրները դարձեր են աւելի կատարեալ եւ Unicode ը գոյութիւն ունի։
Այսօր կարելի է ունենալ մեկ ստեղնաշար, միակ եւ ընդհանուր բոլոր Հայութեան, որովհետեւ Unicode ով դիւրին է։ Այնու հարդերձ տառասեղանները (Codepage) կը մնան անփախարինելի եւ այս անքամ նոր, աւելի կարեւոր եւ նոյնքան կենսական, պատճառով որը կը բացատրենք հետեւեալ գլուխներին։
Unicode ը կը հատկացնէ ամեն մեկ տառին մեկ տառանշան որը անհատական է այդ տառին։ Կե նշանակէ որ նշելով այդ տառանշանը միշտ կ՛ունենանք նոյն տառը։

Մինչեւ Unicode ի գալուստը այդպես չէր։ ANSI նշանագրութեան ժամանակ (տասնորդական  նշանա գրութիւնը կամ անունը) որովհետեւ ամեն մէկ խցիկ կը մնայ միշտ նոյնն ու անփոփոխ նշանագրութիւնով կամ անունով ինչ տառ կամ նշան դրուած ըլլար այդ խծիկի մէջ։ Ձեզ հիմայ պարզ է որ ուրիշ լեզուի տառասեղանի ձեւափոխութիւնը հայկական տառեր գրելու համար միայն նեղ տեղական գործածութեան պետք է ոչ թէ համաշխարհային ամբողջ հայութեան։ ( կը նշանակէ թէ երբ որ կը դնենք հայ տառ մը թիւ 255 խցիկի մեջ միշտ կը տեսնանք այդ խցիկի մեջ այն տառը որ գրանցուած է հիմնական տառասեղանի 0xFF խցիկի մէջ)։ Պարզ բացատրելով ամեն տառասեղան ունի իր իւրաքանչիւր խցիկի մէջ նոյն եւ նման նշանագրութիւնը, ինչ լեզու որ ըլլայ, ուստի եթէ թարքմանիչ գործիքը տեսնայ որ անհամապատանխան տառասեղան է կամ ստեղնաշարի կարգաւորիչ՝ կը շարունակէ գործել իր հիշողութիւնեն բերելով այն տառը որ իր մէջ գրանցուած է։ մեկ խօսքով անկարելի է գործածել ուրիշ լեզուի տառաշար եթէ իր ստեղնաշարի կարգաւորիչ չունենանք եւ համապատասխան տառաշարը։
Կարելի է այս խօսքերը ստուգել նայելով նախորդ էջերի երկու տառասեղանների ցանկերը։ Մեկը (1252) Արեւմտեան Լատին իսկ երկրորդը (1251) Կիրիլեան բայց խցիկները ունեն նման նշանագրութիւն եւ կը տեսնանք որ ցանկը մնացեր է անփոփոխ եւ միայն տառերն են փոխուեր (աջ կողմը սեւ գիծեն հետոյ)։

Կայ նայեւ մեկ ուրիշ հարց։ Տառաշարերը դարցեր են աւելի խելացի, զարգացած եւ բազմաթիւ տառասեղաններով։ Այսօր բնական է որ մեկ տառաշարը ընկալէ 15 կամ աւելի տառասեղաններ։ Այդ տառասեղանները դարցան համագործածական մեր աշխահի մեծ մասի համար եւ կը նպասդեն նամակագրութիւնը կամ ցանցի վրայ կապ պահպանելու համար։
 
Այդ բացատրելու համար վերադառնանք այս դիւրութիւնը բերող գլխաւոր գործիչին՝ տառասեղանի ներկայութիւնը։

 

Տառաշարերի զարգացումը եւ կազմուածքը այլ եւս կը բերէն հնարաւորութիւնը տեղաւորել նոյն տառաշարի մէջ մեկ գանի տառասեղաններ՝ ուստի մեկ գանի այբուբեններ- անոնք որոնք տեղադրուած կ՛ըլլան տառասեղանի աջ կողմի վրայ այսինքն որոնք դրուած կ՛ըլլան 128 են 255 խցիկների մէջ։ (տես վերեւ եղած երկու տառասեղանները)

Նախքին տառանշանագրութիւնով այդ անկարելի կ՚ըլլար որուհետեւ բոլոր տառերը որոնք դրուած կ՛ըլլային 256 խցիկի մէջ կ՛ունենային 0xFF նշանագրութիւնը։ Ինչ կը մտածեր այդպեսզի տառաշարի գրագիրը որը կ՛ուզէ գրել X եւ կ՛սդանայ ‰։

Ներկայիս այդ կարելի է քանի որ տառաշարը կարող է պաշարել մինջեւ 6400 տառեր երբ անոնք գրանցուած են զանազան տառասեղանների մէջ եւ որ տառերը ունենան Unicode ի նշանագրութիւնը։
Այդ ժամանակ ամեն տառ ունենալով իր անհատական եւ միակ նշագրութիւնը (
Unicode այսօր կարող է տեղաւորել 65000 նշաններ իր առաջին էջի վրայ բայց վերջը էջերը կ՚ըլլան 255 կամ 17 միլլիօն էն աւալի խցիկներ) կարելի կ՛ըլլայ աշխատանգի լեզուն փոխելու ժամանակ մեկ անքամէն անցնիլ այդ լեզուի տառաշարին եւ համապատասխան ստեղնաշարին։ Այս դիւրութիւնը այսօր շատերը գիտեն երբ որ կ՛աշխատին մեկ քանի լեզուներով։  

      

Մեկ ուրիշ արաւելութիւն որը կը գումարուի այս եղածներուն այն է որ կարելի է այլ եւս հատկացնել տառասեղանի ամեն տառին զոյք նշանագրութիւն (ANSI եւ Unicode) որով կարելի կ՛ըլլայ գործել առանց սահմանների ANSI կամ Unicode կազմերով։ 

Եթէ մինջեւ հիմայ այս տօղերը կարթացիք ուշադրութեամբ կը նկատեք որ կը շարունակեմ խօսիլ Codepage ի վերաբերեալ երբ հայկական լեզու չ՚ունի Codepage։     Այդ՜ է մեր Ցաւը՝   

       

Որքան ժամանակ որ Հայաստանը չ՛ունենայ իր անցնական Օրինական Տառասեղանը մենք այս առաւելութիւններէն զուրկ կ՛ըլլանք եւ մեր լեզուն չի մտնի այդ բազմալեզուեկան բազմառժէշ տառասեղաններին ։

2007 թ  Հայկական լեզուին հատկացուած է ստեղնաշարի կարգավորիչ որը ունի 1067 նիշըմ որը տասնվեցնորդական նշանագրութիւնոկ կ՛ըլլայ 42b նիշը։ Ահա Ամերիկայի համար հայ ստեղնաշարի վերջնական գրանյումը։
Այդ իրութիւնեն հիմնուած ես պատրաստեցի հայկական ստեղնաշարերի կագաւորիչներ մեկը 102 ստեղնանի տեղնաշարի համար (US International) և միւսը 101 ստեղնանի ստեղնաշարի համար (USA) հատուկ Հայաստանի համար որոնք կը փախարինեն 42b տաբերակը որ Windows ը կ՛ընծայէ իր կազմի հետ։ Կարելի է նոյնիսկ տեղադրել բոլոր իմ պատրաստած ստեղնաշարերի կագաւորիչները և ըստ կարիքի փոխել...

 

Ոմանք կարելի է ինծ առարկէն թէ ես տուեր եմ Unicode տառաշարեր որոնք ունեն հայկական տառերը ուստի կարող են գրել Հայերէն. որպես օրինակ այս հայկական գրուածքները որ կը կարդանք գրուած այն տառաշարերով որ տրուած են մեր ծրագրի հետ։ (Microsoft ճիշտ նոյնը կ՛ընէ ինչ ես ըրեր եմ որպեսզի կարենանք գրել հայերէն իրեն Sylfaen տառաշարով)։  

     

Այն ու ամենայնիվ որքան ժամանակ Հայերէնը մնայ առանց տառասեղանի (Codepage) մեզ անկարելի կ՛ըլլայ կազմել խելեցի, զարքացած անկախ եւ ժամանակակից տառաշարեր քանի որ Օրինական տառասեղանի չէութիւնը մեզ կը զրկէ հասկանալի ձեւով այդ յայտնել ստեղնաշարի կարքաւորիչին։ Այս կարքաւորիչը կ՛սպասէ որ նշանակուի տառասեղանի տառանիշը որպեսզի նա զանազանէ (յիշողութեան մէջ տեղաւորուածներին համեմատալով) եւ գիտնայ թէ որ դասի, որ գրելու ձեւի (ձախէն աջ թէ հակարակը, տառռական թէ գծագրական...) եւ միայն այդ առաջին տեղեկութիւններէն վերջն է որ տառասեղանը կը  ճանչնայ եւ գործածելը կարելի կ՚ըլլայ։

 

Այժմ բացատրեմ թէ ինչպես կը գործեն տառաշարեր որ տրուած են ոիղղիչ կազմով։ Նախ և առաջ ես կազմեցի տառասեղանը - codepage - կարող ենք տեսնել այս Էջակայքի հետ տրուած Բացատրական գրկոյքի վերջը։

Այդ տառասեղանով կազմեյի Հայկական տառաշարը որը ավելյույի եղած բազմալեզուեայ տառաշարին, արանց ընդհարցակ գրանցումի, միայն Unicode նշամագրութեան տակ ։ Այդ պատճարով մեկ մեկ անկարելի կ՛ըլլայ գործածելշատ հին ծրագիրների հետ......


Ապագային։  

  

Ներկայիս կան OpenType անունով տառաշարեր։ Ասոնք խելացի տառաշարեր են երկծագում PostScript եւ TrueType որոնց գործածելը շատ հաճելի է։ ըստ տառաշարերի մեջ մտցուած կարքաւորութիւնների եւ ծրագիրների (տեղաւորուած տառաշարը կազմելու ժամանակ) կարելի կ՛ըլլայ գրել մանր մեծատառերով, յայտանիշով կամ վերանիշով, վերածել կոտորակներ օրինական կոտորակի, կազմել տառերի միյութիւններ երբ նշուած որոշ տառերի զոյքեր հանդիպեն եւ շատ ուրիշ բազմաթիւ դիւրութիւններ մեկը միւսեն ավելի օգտակար։


Այդպեսզի տառաշարեր կը տեսնաք եթէ բանաք Windows ի Fonts ցանկը։ Կը տարբերուին սովորական TrueType տառաշարերէն Օ տառով դրուած իրենց անունի առաջը։
Վերադառնալով մեր մտահոգութեան նշուած նախորդ տողերին մեր տառաշարերը կ՛ըլլան միայն Unicode եւ վերջ քանի որ անոնց բազմալեզուեկան եւ բազմարժէքաւոր դարձնելու համար պետք է որ այն Հայկական տառասեղանը կազմուած ըլլայ և
Օրինականացուած։
    

    

Արդյօ՞ք մեր Երեւանի Գիտութիւնների Ակատեմեայի Լեզուաբանական Բաժնի Հարգելի Ծերունիները այդ չ՛էին նկատեր՜    
Դեր այդ հարցին չե՞ն յասեր՜   
   
Այս անքամ եւս թողելո՞ւ են որ անցնի զարքացման հոսքը՝։ 
   

      

Տառաշարեր Հայերէնի համար։

Այլեւս գիտենք մեր կարդացածեն որ Հայկական տառասեղան չ՛ունենալու պատճարով մեր վիճակը դժուար է կանունաւոր Հայկական տառաշարեր պատրաստելու համար։ տառաշարեր որոնք կը ներարուին բազմատառասեղան տառաշարերի մէջ որոնք մեզ կը տաին հնարաւորութիւն աշխատել ANSI կամ Unicode ով։ հայկական տառաշարերով որոնք կը նմանուին բազմաթիւ ուրիշ լեզուների տառաշարերին։ 

    

Մենք նոյնպես կ՛ուզենք հասնիլ այդ մակարդակին եւ տալ մեր լեզուին նոյն իրաւունքները եւ օրէնքները։ Այդ թէր այսօր կարելի չէ։
Ուրեմն պիտի գործենք ուրիշ աւելի մտածուած ձեւով։
Վերցնենք օրինակը գրութեան սրբագրիչներէն որոնք կը գրեն ամբողջ գրուածքը նոյն տառաշարով, բայց երբ որ վէրջացնեն ուղղագրութիւնը, էջաթրումը եւ սրբագրութիւնը կը փոխեն տառաշարը որ տան գրութեան իր վերջնական կերպարը, տեսքը։
 

Մենք նախ եւ առաջ պիտի գրենք ընդհանրական տառաշարով (բազմատառասեղանաւոր) որտեղ կան հայկական այբուբենը։ Հայկական Գրչատուփը տեղաւորելու ժամանակ 3 հատ այդպեսզի ըդհանրական տառաշարեր զետեղեր ենք ցեր համակարգիչի մէջ որոք են վրայ որոնք են  Arm Times Unicode 10,  Armenian Arial Unicode 10  և Arm Sylfaen 10   ( MS Sylfaen ի ձեւափոխուած և ուղղուած ձեւը)։ Երբ որ վերջացնեք գիրը եւ ուղղումները կը տանք մեր գրուածին իր վերջնական տեսքը անհատական տառաշարերով որ տրուաց են ձեզ ձեր գործածութեան համար։ (Նոյնիսկ հատուկ Գլխաքլուխների համար տառաշարեր կան).

ԻՆ՞չ է Ընդհանրական Տառաշարը։   

    
Ըդհանրական տառաշարը այն միակ տառաշարն է որ կարող են գործածել բոլոր երկիրների համակարգիչ գործածողները ։  

 Այդ չի նշանակեր թէ միակ է բոլոր լեզուների եւ բոլոր գրութեան ձեւերի համար։
Գիտենք որ երկիրների մեծ մասը կը գրէն ձախէն դեպի աջ, ինչպես Հայերէնը, (բայց ոչ թէ աշխհարի բնակչութեան) եւ եթէ մենք մեկտեղենք բոլոր լեզուների տառերը որոնք կը գրուեն ձախէն աջ միատեղած կ՛ըլլանք բոլոր Լադին, Ռօման, կիրիլեան, Հունական եւ որոշ ուրիշներ։ Այս կը նշանակէ թէ բոլոր Անկլօ-Սաքսօնեան, Իսպանական՝ իր տարբերակներով, Հունական, լեզուները որոնք կը գործածեն Կիրիլեան այբուբենը եւ այլն (որոշ երկիրներ ազատուելու համար կիրիլեան կամ արապական գիրէն անձեր են լատինացած այբուբենին)։
Եթէ նայենք քարտեսը կը տեսնանք որ կ՛ընկալէ ամբողջ Ամերիկեան ցամաքամասը (Յիսիւս եւ Յարաւ), Եւրապայի Արեւմտեան, կենտրոնական եւ երեւելեանի մեկ մասը, Ափրիկայի մեկ մասը, Աւստրալեան, Ռուսաստանը, Սլավօն լեզուները գործածող երկիրները եւ անշուշտ Հայաստանը եւ աշխահրի ամբողջ Հայութիւնը։
Եթէ նոյն ժամանակ նկատի առնենք թէ որոշ երկիրներ որոնք ունեն աջէն ձախ կան վերէն վար գրելու ձեւ պետք է որ գործածեն ձախէն աջ գրուող լեզու դիւանագիտական, տնտեսական կամ ուրիշ կապեր ունենալու համար ուրիշ երկիրների հետ այս ընդհանրական տառաշարերը կը դարնան ընդհանուր կապը այս բոլոր երկիրների։

 

 Ընդհանրական Տառաշարի մէջ ին՞չ կայ։

Unicode ի լույս գալու հետ սովորական ընդհանրական տառաշարերը կորող են ունենալ մինչեւ 4400 տարբեր նշաններ եւ տառեր եկած բազմաթիւ տառասեղաններէ (մինչեւ 64 տառասեղան)։

կը նշանակէ որ կարելի է դնել մեկ ընդհանրական տառաշարի մէջ բոլոր տառերը եւ նշանները որոնք կան 64 տառասեղանների մէջ։ Սա մեծ թիւ է քանի որ կարելի է խմփել բոլոր Լատին հիմնական և Լատին լայնացուած տառերը, բոլոր կետադրութիւնները, բոլոր շեշտաւորուած գործածութեան մէջ տառեր եւ տառամիացումները որոնք գործածութեան մէջ են Եւրոպայի արեւմտեան, կետրոնական և արեւելեան  Երկիրները, Հունական, Իսպանական, փորթուկալական (ներարեալ հարաւային Ամերիկան) Կիրիլեանը (հին եւ Ժամանակակից) Հայաստանը և ուրիշներ... 
 

 Արագ հաշիւ մը կը պարզէ որ կան։
-
          760 հիմնական, լայնացած եւ լրացուցիչ տառեր եւ նշաներ Լատիր տառաշարերի մէջ ։
-
          210 տառ եւ նշաններ Հունական եւ Ղփտական տառաշարի մէջ։
-
          390 տառ եւ նշաններ կիրիլեան - Սլավօն գրութեան տառաշարի մէջ։
-
          103 տառ, նշաններ եւ միաւորումներ Հայ տառաշարի մէջ։

Շուրջ 400 նշաններ չափագիտական, հանրահաշուական, կետադրական եւ թուանշական՝  որոնք կը գումարեն 1863 տառեր եւ նշաններ։ Ներկայիս գործածութեան մէջ եղած ընդհանրական տառաշարերը ունեն շուրջ 1500 տառեր եւ նշաններ արանց Հայկական գրութեան նշանները։
Երբ գրագրական ծրագիրը գործածելու ժամանակ ըդհանրական տառաշար ունենանք կարելի կ՛ըլլայ բոլոր վերեւը նշուած լեզուների որեւէ մեկը գործածողներին գրել իր լեզուն առանց տառաշարը փոխելու։ Բաւական կ՛ըլլայ միայն գրութեան լեզուն փոխել եւ ստեղնաշարի կարգաւորիչը կը փոխուի եւ այդ լեզուի ստեղնաշարը կը փոխարինէ նախորդին։

Հիմայ պարզ եղաւ թէ որքան պետք են մեր Հայութեանը այս ըդհանրական տառաշարերը եւ ինչ դիւրութիւն կը բերեն։ Այդ է պատճարը որ մենք տուինք
3 ըդհանրական տառաշարեր որոնց ավելցուցեր, կամ ուղղեր, ենք Հայկական տառերը։
Այդ տառաշարերի անուներն են  
Arm Times Unicode 10,  Armenian Arial Unicode 10 և
Arm Sylfaen
10 (MS Sylfaen ի ձեւափոխուայ և ուղղուած ձեւը)։


Հայկական անհատական տառաշարը։

Անհատական տառաշարերը այն տառաշարերն են որոնք ունին միայն Լատին հիմնական եւ Հայկական տառերը։ Այս տառաշարերը, կազմուած տարբեր գծագրական ոճերով, կը տան հնարաւորութիւնը փոխել եւ գեղեցկացնել ձեր գրածը, փոխել տեսքը եւ տալ հաճելի եւ նոր կերպարանք։ Եթէ մարդկանց մեծ մասը ունեն իրենց ձերքի տակ բազմաթիւ ընդհանրական տառաշարեր նոյնը չէ Հայկական տառաշարերի համար այդ պատճարով մեզ պետք է նոր անհատական տառաշարեր գործող Unicode ի տակ (նմանութեամբ Ընդհանրական տառաշարերի) որպեսզի տանք մեր աշխատանքին նոր տեսք եւ նոր կերպար։    

Մենք այդպեսզի տառաշարեր շատ ենք պատրաստեր եւ նուիրեր ենք ձեզ որ ձեր աշխատանքները աւելի սիրուն եւ գրաւիչ դառնան։ Ուրիշներ շուտով կը յետեւին այս եղածներին։   

Մենք ուշադիր ենք ձեր նկատողութիւններին եւ առաջարկներին։ Եթէ ձեզմէ մեկը ուզէ ձեւաբախել մեկ հին տառաշար որպեսզի գործէ Unicode ի տակ դիմեք ինծ կը նայենք թէ ինչ կարելի է ընել որ ձեր ուզածը կատարուի։
Macintosh գործածողները սկսեալ Mac 9 ի եւ յաջորդները այլեւս կապուած չեն PostScript տառաշարերին։ 

Mac X ը նույնիսկ ունակ է ուղղակի կարդալ եւ գործածել TrueType եւ OpenType տառաշարեր։ Տառաշարերի անհաշտութիւնը վերացել է. այլ եւս պետք է միայն տեղաւորել այս նոր տառաշարերը Mac ի ATM (Adobe Type Manager) ի մէջ եւ երբ որ մեքենան նորեն գործի դնեք տառաշարերը արդեր գործելու պատրաստ կ՛ըլլան։

                                                                Հունիս 2011թ    Ժան Եդուարդ  ԱՅՎԱԶԵԱՆ
  


                                                             Դարձ էջ 1